Ռուսաստանցի միլիարդատերերը կորցրել են 27,9 միլիարդ դոլար. Պատճառը Ուկրաինայի շուրջ լարված իրավիճակն է

Մանրամասներ

ա

Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Ռուսաստանի 104 ամենահարուստ քաղաքացիները կորցրել են ընդհանուր առմամբ 27,9 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Forbes Real Time-ի տվյալներին, որն իրական ժամանակի ռեժիմում գնահատում է աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխությունը:

Որպես ելակետ ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Ամենից շատ տուժել է Դենիս Սվերդլովը. էլեկտրական մեքենաներ արտադրող Arrival ընկերության գնանշումները 2021 թվականի դեկտեմբերի 20-ից ի վեր նվազել է 46%-ով:

Այս ցուցակի երկրորդ տեղում Yandex-ի հիմնադիր Արկադի Վոլոժն է, որի կարողությունը նվազել է 26%-ով (կորցրել է 600 մլն դոլար, աժմ ունի 1,7 մլրդ դոլար)։ Եռյակը եզրափակում է Օլեգ Տինկովը, որը կորցրել է իր կարողության 21%-ը։