Փաստ է, որ Բաքուն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Չնայած, ի տարբերություն Բաքվի բռնապետի, որն ամեն առիթով և անառիթ հայտարարում է, որ Երևանն իբր ադրբեջանական քաղաք է, Հայաստանի պաշտոնատար առաջին դեմքերից և ոչ մեկը երբեք չի պնդել, թե Բաքուն հայկական քաղաք է, սակայն փաստ է, որ այն առնվազն ադրբեջանական քաղաք չի եղել նույնիսկ 19-րդ դարավերջին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ժամանակ կովկասյան պարսիկների (թաթերի) այս քաղաքն ուներ ավելի շատ պարսկալեզու և հայ բնակչություն, քան ներկայիս էթնիկ ադրբեջանցիների թյուրքախոս նախնիների թվաքանակն էր այդ բնակավայրում։

Բաքվի մոտավորապես 100 հազար բնակչից միայն մոտ 40 հազարն էր շիա մահմեդական, որոնց գերակշիռ մասը կազմում էին կովկասյան պարսիկները կամ թաթերը, իսկ հայերի թվաքանակը գրեթե 26 հազար էր։

Մանրամասն տե՛ս Население горда Баку в 1889г. по полицейским данным; Приложение к справочной книге старожила, «Кавказ», N4, Тифлис, 1891»։