Ամուսնությունների և ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցել ենք 2021 թվականին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանում վերջին տարիներին ավելացել է գրանցված ամուսնությունների թիվը, սակայն, դրան զուգահեռ, քիչ չեն նաեւ ամուսնալուծությունները:

Նախորդ տարվա՝ 2021 թվականի տվյալներով՝ մեր երկրում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 15 հազար 902, իսկ ամուսնալուծությունները՝ 4069: 

2020 թվականին օբյեկտիվ պատճառներով (կորոնավիրուս, պատերազմ) ունեցել ենք ամենաքիչ ամուսնությունները՝ 12 հազար 179, ցածր է եղել նաեւ ամուսնալուծությունների թիվը՝ 3155: 

2019-ին եւս ամուսնությունների բավականին լավ ցուցանիշ է գրանցվել՝ 15 հազար 561, ինչն ընդամենը 342-ով է պակաս 2021 թվականի տվյալների համեմատ: Ամուսնալուծությունների թիվը 2019-ին եղել է 3880:

Իսկ 2018 թվականին ամուսնացողների թիվը կազմել է 14 հազար 822, ամուսնալուծվողներինը՝ 3820:

Վերջին 4 տարիների ընթացքում թե՛ ամուսնությունների, թե՛ ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն ունեցել ենք 2021 թվականին:

Ավելին՝ սկզբնաղբյուրում