ԱՄՆ ռազմական օգնության հերթական խմբաքանակը հասել է Ուկրաինա

Մանրամասներ

ա

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ-ի տեխնիկական օգնության նոր խմբաքանակը՝ նախատեսված ուկրաինացի զինվորականների համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։

«Փաթեթը ներառում է ժամանակակից տեխնիկա և պաշտպանական զինամթերք»,- գրել է Մալյարը ֆեյսբուքյան իր էջում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին աջակցության և գործնական օգնության համար, գրում է iz.ru-ն ։

Հունվարի 22-ին ամերիկյան օգնության շրջանակում ռազմամթերքի առաջին խմբաքանակը ժամանել է Ուկրաինա՝  ռուսական իբր աճող ագրեսիայի պատճառով։ Նշվել է, որ բեռը ներառում է մոտ 91 կգ զենք, այդ թվում՝ զինամթերք Ուկրաինայի առաջնագծի պաշտպանության համար։ Հունվարի 23-ին Կիև է ժամանել ամերիկյան ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը։