300 գրամից ավելի մարիխուանա՝ Հրազդանի կիրճից բերման ենթարկված քաղաքացու մեքենայում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: