Այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր հնարավորությունների ուղիով

Մանրամասներ

ա

«Արցախում իրականացվող բնակարանաշինության, ջրամատակարարման ու ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերին զուգահեռ ընթանում են նաև միջհամայնքային նշանակության ճանապարհների վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ:

Այդկերպ, Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Կառուցվում է Մարտակերտ-Ճանկաթաղ-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին, հիմնանորոգվում են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ,Վերին Հոռաթաղ,Կոճողոտ, Աստղաշեն-Պատարա, Դահրավ համայնքները և Մարտունու շրջանի Կաղարծին-Պառավաթումբ համայնքները մայրուղուն կապող ճանապարհները:

Ըստ անվտանգության ու տնտեսական առաջնահերթությունների, Արցախում բնակավայրերը մայրուղիներին կապող այս ճանապարհների կառուցումը արցախցիներին կտանի նոր ու շոշափելի հնարավորությունների ուղով»։

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջից