Ռուսաստանն ու Չինաստանն էներգետիկ դաշինք են կնքել. Ռուսաստանի դեսպան

Մանրամասներ

ա

Մոսկվայի եւ Պեկինի միջեւ համագործակցությունը կրում Է խորը եւ բազմակողմ բնույթ: Այդ մասին, հայտարարել Է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը: Առանձին նա նշել Է Էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ Էներգետիկ հումքի վերամշակման ուղղությամբ աշխատանքը:

«Դա մեզ հիմք Է տալիս խոսելու, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ արդեն ձեւավորվել Է յուրատեսակ դաշինք»,-ընդգծել Է դիվանագետը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Դենիսովն Էներգետիկան համարել Է «երկկողմ համագործակցության հիմքը նյութական ոլորտում», կանխատեսել Է Չինաստանում ռուսական բնական գազի բարձր մակարդակի պահպանում, ինչպես նաեւ պատմել Է, որ այժմ կողմերն ակտիվորեն քննարկում են նոր նախագծերը երկնագույն վառելիքի մատակարարման ոլորտում:

Հունվարի սկզբին «ՆովատԷկ»-ը չինական Zhejiang Energy-ի հետ 15 տարով պայմանագիր Է ստորագրել «Արկտիկ ՀԲԳ 2»-ի արտադրության տարեկան մինչեւ 1 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) մատակարարելու շուրջ:

«Գազպրոմ»-ը գազը Չինաստան մատակարարում Է «Սիբիրի ուժը» խողովակաշարով: Դրա առաջին տեղամասը, որը մոտավորապես 2200 կիլոմետր երկարությամբ ձգվում Է Յակուտրիայի Չայանդինի հանքավայրից մինչեւ Բլագովեշչենսկ (Չինաստանի հետ սահման), գործարկել են 2019 թվականի վերջին, իսկ երկրորդը, որը գրեթե 800 կիլոմետր երկարությամբ ձգվում Է Կովիկիտինի հանքավայրից մինչեւ Չայանդինի հանքավայր, պլանավորվում Է շահագործման հանձնել 2023 թվականի սկզբին:

Չինական CNPC-ի հետ պարտավորագրի պայմանների համաձայն, մատակարարումների ծավալը մինչեւ 2025 թվականը պետք Է ամեն տարի ավելացվի մինչեւ 38 միլիարդ խորանարդ մետր նախածային հզորության հասնելը:

Պեկինի տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով աճել Է 35,8 տոկոսով եւ կազմել ռեկորդային 146,887 միլիարդ դոլար: Չինական արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել Է 33,8 տոկոսով՝ տարեկան արտահայտությամբ մինչեւ 67,565 միլիարդ դոլար, Ռուսաստանից ՉԺՀ մատակարարումները՝ 37,5 տոկոսով կազմելով 79,322 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: