Ալիևի հրահանգով կաշառք են բաժանում

Իրավիճակ

ա

Գնալով ավելի պարզ է դառնում, որ Ադրբեջանի դեսպանատներն ամբողջ աշխարհում ոչ այնքան դիվանագիտական առաքելություն են իրականացնում, որքան ծառայում են որպես բանկոմատներ, որոնք Ալիևի հրահանգով ապօրինի կաշառք են բաժանում։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Վերջինս նկատի է ունեցել համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Ադրբեջանի մասնակցությամբ վերջին սկանդալը, երբ ԱՄՆ-ում օրենսդիրներին կաշառելու փորձ է եղել։

Նշվում է, որ նախորդ շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզել է ԱՄՆ պալատի ներկայացուցչի տունը, որը կապված է եղել ադրբեջանական բիզնես շահերին վերաբերող մեկ այլ հետաքննության հետ։