Պայթյունի ձայն լսելու դեպքում անմիջապես ապաստարան գտնել. ԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին

Մանրամասներ

ա

Արաբական Միացյալ Էմիրություններում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով այդ երկրում ապրող իր քաղաքացիներին կոչ է արել պահպանել առավելագույն զգոնություն և լինել ուշադիր՝ հավանական պայթյուններից ապահովագրվելու նպատակով: 

Դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ պայթյունի ձայն լսելու դեպքում անմիջապես ապաստարան գտնել կամ թաքնվել շենքերի առաջին հարկերում: