«Հայաստան» դաշինքը կառաջադրի՞ Ռոբերտ Քոչարյանին

Մանրամասներ

ա

Մեր առաջադրումը մենք կհիմնավորենք, կներկայացնենք։ Այսօր ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հանրապետության նախագահի իրենց թեկնածուն Ռոբերտ Քոչարյանը լինի։ «Ես ասացի, որ անպայման քննարկումները լինելու են, և մեր առաջադրումը մենք կհիմնավորենք, կներկայացնենք։ Մենք ելնում ենք նախ և առաջ Հայաստանի առջև այսօր ծառացած այն մարտահրավերներից և այն աղետի դեմն առնելու և հետևանքները նվազեցնելու վիճակից, որն այս իշխանությունը բերել է։ Երկրորդ, Սահմանադրությամբ նախագահի կարգավիճակից բխող լիազորությունները պետք է նկատի առնել։ Եվ այն ոչ թե իշխանության կամ միայն ընդդիմության թեկնածուն պետք է լինի, այլ պետք է ապահովի համահայկականությունը, համազգային ներուժի համախմբումը։ Թեկնածուն չպետք է լինի կուսակցական»,- ասաց Մինասյանը։