Հրաժարական եմ տվել. առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ գնաճին առնչվող հարցով նրան հիշեցրին իր խոստման մասին: Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու, մինչդեռ թանկանում է ոչ միայն ջուրը, այլ նաև գազը։ «Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կհարցներ՝ այսքան ձախողումներից հետո չեք պատրաստվո՞ւմ հրաժարական տալ»,- հարց էր ուղղել լրագրողը։
Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց հարցին. «Ես ուզում եմ հիշեցնել, որ ես հրաժարական տվել եմ՝ 2 անգամ՝ 2018 ու 2021 թվականներին. ՀՀ քաղաքացիներին հնարավորություն եմ տվել որոշելու այս հարցերը»,-ասաց վարչապետը։
0Comments