ՔՊ-ական պատգամավորները՝ Հայաստանից ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով մամուլում առկա տեղեկությունների մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո ռուսական ռազմական բազան կարող է դուրս բերվել Գյումրիից, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են․ «Այս պահին նոր սկսված խոսակցություն կա Հայաստանի ու Թուրքիայի միջև։

Խոսակցությունը նոր է սկսվել, զարգացումների մասին հանրությունը տեղեկացվում է ու կտեղեկացվի։ Իսկ այդ խոսակցությունների հիմքերի մասին չգիտեմ։ Դրանք որևէ հիմնավորում չունեն, հետևաբար մեկնաբանման ենթակա էլ չեն։ Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի»։

Վահագն Հովակիմյանն իր հերթին հայտարարեց, որ ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համապատասխան պայմանագիրը մինչև 2049 թվականի համար է։