Սկսվե՞ց. Զելենսկին Ուկրաինայի արտաքին հետախուզությանը հրահանգել է հարձակման անցնել

Մանրամասներ

ա

Ուկրաինայի արտաքին հետախուզությունը սովորել է արդյունավետորեն հակազդել արտաքին ագրեսիային, և ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ երկրի ազգային շահերը պաշտպանելու համար: Այս մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվան նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր մեր պետությունը բախվում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միասնությանը վտանգավոր սպառնալիքների։ Այս վճռորոշ ժամանակաշրջանում արդյունավետ հետախուզությունը չափազանց կարևոր դեր է խաղում, մենք սովորել ենք բավականին արդյունավետ կերպով զսպել և հակազդել արտաքին ագրեսիան։ Վստահ եմ, որ ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ պաշտպանելու մեր ազգային շահերը»,- ասել է նախագահը։