Ռուսաստանն Արևմուտքին մեղադրում է Ուկրաինայում խոշոր սադրանքներ նախապատրաստելու մեջ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Արևմուտքի երկրները Ուկրաինայի շուրջ իրավիճակի մի շարք խոշոր սադրանքներ են պատրաստում, Մոսկվան չի բացառում, որ դրանք կարող են լինել ինչպես տեղեկատվական, այնպես էլ ռազմական, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախապատրաստվում են, հնարավոր է, մի շարք խոշոր սադրանքների։ Մենք չենք բացառում հետագայում տեղեկատվական լայնածավալ մանիպուլյացիաները և սադրանքները։ Մենք չենք բացառում նաև ռազմական սադրանքները»,-հայտարարել է Զախարովան «Ռոսիա-1»-ի եթերում:

Զախարովայի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը նախապես տեղեկատվության արտահոսք էր պատրաստել Ուկրաինայում հեղաշրջման նախապատրաստման մասին՝ հույս ունենալով, որ ռուսական կողմը ժամանակին չի արձագանքի:

«Այսօր բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության արտահոսքն էր։ Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես էր դա իրականացվում։ Խոսքը պաշտոնական ռեսուրսներում հրապարակված նյութերի մասին է, որոնք պատմում էին այն մասին, թե, իբր, Ռուսաստանն ինչ-որ հեղաշրջում է պատրաստում Ուկրաինայում։ Նախապես պատրաստված նյութը, կարծես թե, հնարավոր կլիներ շաբաթ օրը կեսօրին և երեկոյան հրապարակել այն: Ոչ, ընտրվել է, իրենց տեսանկյունից, հաջող ժամանակը՝ գիշերը 01: 30-ին»։ Նրանք կարծում էին, որ մենք չենք արձագանքելու և նախօրոք լրատվամիջոցներով նյութեր ենք ուղարկել։ Մենք արձագանքել ենք և արձագանքելու ենք»,- ТАСС-ի փոխանցմամբ ասել է նա:

Զախարովան բրիտանական ԱԳՆ-ի գործողություններն անվանել է վնասակար տեղեկատվական ագրեսիա։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել պնդումներով, որ Ռուսաստանի ղեկավարությունը քննարկում է Ուկրաինայում Մոսկվայի հանդեպ լոյալ կառավարությանը իշխանության բերելու տարբերակը, որն, իբր, կարող է գլխավորել Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևը: Ռուսաստանի ԱԳՆ-ը, մեկնաբանելով հայտարարությունը, թե, իբր, Մոսկվայում Ուկրաինայի նկատմամբ ծրագրեր են կազմվում, կոչ է արել բրիտանացի գործընկերներին դադարեցնել սադրանքները: