Կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։
Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ…
Մենք՝ որպես Ազգ, Պետականության իրավունք չունենք…
Համացանցը զետեղված է նյութերով, ուր կապիտուլյանտը «դուխով» երգի տակ պարում է, իսկ Շուշին ու Հադրութը հանձնված է, 5.000 տղերքն էլ գնացին հավերժություն։
Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում։
Մեծն Հրանտ Մաթեւոսյանին հիշեցի՝ Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել:
0Comments