Կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը Հայաստանում հասել է 1 դոլարի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Շուկայում բանջարեղենի գները խոսում են գյուղատնտեսության ոլորտի ներկա իրավիճակի մասին։ Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ առաջին անհրաժեշտության բանջարեղենի՝ ամենաշատ օգտագործվողի՝ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի։

Գյուղացիներն արդեն խոսում են ազոտական պարարտանյութի անտրամաբանական գնի մասին...

Եթե պետությունը չսուբսիդավորի ոլորտը համապատասխան ձևով՝ բանջարեղենի ու հատիկային մշակաբույսերի ինքնարժեքի աճ կլինի, հետևաբար նաև նորից թանկացումներ։

Անհրաժեշտ է անհապաղ վերաբացել գյուղնախը և համապատասխան քաղաքականություն մշակել։

Այդ խնդիրը կար նաև մինչև պատերազմը, հիմա՝ առավել ևս՝ հասկանալի պատճառներով, չթվարկեմ։

Եթե այդ ուղղությամբ ոչինչ չարվի՝ աղքատ բնակչության թիվն ավելանալու է՝ ավելացնելով նաև կիսաքաղց երեխաների թիվը։

Չի կարելի ասել՝ ունեցեք շատ երեխաներ՝ նրանց կերակրելու քաղաքականությունն ու տեսլականը չունենալով։

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյան