Առանց SIM-քարտի սմարթֆոն է ստեղծվել

Մանրամասներ

1

Qualcomm-ը առանց ֆիզիկական SIM-քարտի սմարթֆոն է ստեղծել։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է LentaRu-ն։

Ամերիկյան ընկերության մասնագետները ներկայացրել են հեռախոսի նախատիպը, որը չունի ֆիզիկական SIM-քարտի բնիկ եւ ծրագրավորվող eSIM քարտ։ Տեխնոլոգիան մշակվել է Vodafone-ի եւ Thales-ի մասնագետների հետ համատեղ։ SIM-քարտի ինտեգրված մոդուլը (Integrated SIM, iSIM) ներկառուցվում է սմարթֆոնի հիմնական պրոցեսորի մեջ։ Հետագայում սպառողը կկարողանա անմիջապես չիպի վրա գրանցել իր ընթացիկ սակագինը։

Ընկերության ինժեներները կանխատեսում են, որ նման սարքեր մոտ ժամանակներս կհայտնվեն շուկայում։ iSIM սարքի նախատիպը ստեղծվել է Samsung Galaxy Z Flip3 5G սմարթֆոնի հիման վրա, SIM-քարտը ներկառուցվել է Qualcomm Snapdragon 888 պրոցեսորի մեջ: Ըստ մշակողների՝ այս լուծումը խնայում է գաջեթի այն տարածքը, որն այժմ զբաղեցնում է SIM-քարտի բնիկը կամ eSIM-ի առանձին մոդուլը:

«Լուծումը թույլ կտա մեր հաճախորդներին մի սարքի վրա բազմաթիվ հաշիվներ օգտագործել, իսկ օպերատորի տեսանկյունից դա կօգնի վերացնել առանձին SIM-քարտերի անհրաժեշտությունը եւ դրանց արտադրության համար պլաստիկի օգտագործումը»,- նշել է Vodafone-ի կոմերցիոն տնօրեն Ալեքս Ֆրոմանտ-Կուրտիլը։