Տղամարդն անցել է Կիևյան կամրջի հակառակ կողմն ու սպառնում է ցած նետվել

Մանրամասներ

1

Արդեն կես ժամ է, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ համոզում են Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ քայլի: 

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, տղամարդն անցել է կամրջից այն կողմ և սպառնում է իրեն ցած նետել:   Այս պահին փորձում են հասկանալ նրա այդ քայլի դրդապատճառները:  Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: