Վրաստանը կպահպանի տարանցորդի դերը ՌԴ-ից Հայաստան գազի մատակարարման գործում

Վարչապետ Բախտաձեն հավաստիացնում է` փոփոխությունների դեպքում հանրությունը կտեղեկացվի

Վրաստանը կշարունակի տարանցիկ երկրի իր գործառույթը ռուսական բնական գազի՝ Հայաստան մատակարարման համար: Ինչպես փոխանցում է Интерфакс գործակալությունը, այս մասին ասել է Վրաստանի նախագահ Մամուկա Բախտաձեն կառավարության ուրբաթօրյա նիստին ընդառաջ:

«Բնականաբար, մենք չենք պատրաստվում հրաժարվել տարանցիկ երկրի գործառույթից, քանի որ դա երկրին բավականին մեծ օգուտ է բերում, և մենք շահագրգռված ենք դրանում», - ասել է Բախտաձեն՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կլինեն «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ երկու տարի առաջ կնքված պայմանագրի կետերի վերանայումներ: Պայմանագրի գործունեության ժամկետն արդեն սպառվել է:

 Վրաց վարչապետի խոսքով՝ ինչ վերաբերում է նոր պայմանագրին, եթե դրանում որևէ փոփոխություն սահմանվի երկրի տնտեսական զարգացման նախարարությունը ԶԼՄ-ների միջոցով մանրամասնությամբ կտեղեկացնի հանրությանը այդ մասին:

«Գազպրոմ էքսպորտի» հետ բանակցությունները կսկսվեն, երբ կորոշվի ամսաթիվն ու հանդիպման վայրը:

Համաձայն գործող պայմանագրի՝ 2017-ին գազի տարանցիկ մատակարարումը Հայաստան վճարվել է խառը համակարգով՝ մասամբ գումարով, մասամբ հումքով, իսկ 2018-ին՝ միայն գումարային հաշվարկներով:

Ավելի վաղ ռուսական գազի՝ Հայաստան տարանցիկ մատակարարումից Վրաստանն ստանում էր մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: