ԱՄՆ հունվարի 24-ից կսկսի Ուկրաինայում իր դիվանագետների ընտանիքների տարհանումը․ Պետդեպը կարգադրել է

Մանրամասներ

1

ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում իր դիվանագետների ընտանիքների տարհանումը։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Պետդեպարտամենտը կարգադրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ընտանիքներին տարհանել երկրից երկուշաբթի օրը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրել է նա Twitter-ի իր էջում:

Նրա տվյալներով՝ այդ տեղեկությունը տրամադրել են պաշտոնատար անձինք։