Եթե Ռուսաստանն ու Ուկրաինան բախվեն, ապա Ուկրաինային գազն ընդամենը 1 շաբաթ կբավարարի. Reuters

Մանրամասներ

ա

Ուկրաինան Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության պարագայում բնակչությանը և կարևոր ռազմական ենթակառուծվածքները գազով կարող է ապահովել 5-7 օր:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, դա տեղի կունենա, եթե դադարեցվի գազի տարանցիկ մատակարարումը և ավերվեն տարանցիկ գազատարները:

Ժամկետը կախված է եղանակային և այլ պայմաններից: Գործակալության տվյալներով՝ այն կարելի է երկարաձգել միայն մի քանի օրով՝ արդյունաբերության հատվածին գազի մատակարարումը դադարեցնելու հաշվին:

Աղբյուրը նշում է, որ հնարավոր է օրական մինչև 40 մլն խորանարդ մետր գազի ներկրում ապահովել, սակայն Եվրոպայում չկան ազատ ռեսուրսներ:

Աղբյուրն ընդգծում է, որ Ուկրաինայի կախվածությունը բենզինի և դիզելի ներկրումից: Բենզինի 50 տոկոսը ներկրվում է Բելառուսից: Դիզելային վառելիքի 30 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից: