Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-ի և 24-ի գիշեր աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն: