ԱՄՆ-ն նույնպես դուրս է բերում իր դիվանագետների ընտանիքներին Ուկրաինայից. Bloomberg  

Միաժամանակ կկարողանան Ուկրաինայից հեռանալ այն դիվանագետները, որոնց կատարած աշխատանքը դեսպանատան համար ծայրահեղ անհրաժեշտություն չէ

ա

Միացյալ Նահանգները չի բացառել, որ առաջիկա օրերին Ուկրաինայից դուրս կբերի այդ երկրում հավատարմագրված իր դիվանագետների ընտանիքներին։ Այս մասին, ըստ Հրապարակի, հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն պարբերականի, ենթադրվում է, որ ամերիկացի դիվանագետների ընտանիքների պարտադիր տարհանում կիրականացվի։

Միաժամանակ կկարողանան Ուկրաինայից հեռանալ այն դիվանագետները, որոնց կատարած աշխատանքը դեսպանատան համար ծայրահեղ անհրաժեշտություն չէ։ Bloomberg-ը նշել է, որ այս առումով վերջնական որոշում կայացված չէ դեռ, թեեւ արդեն մոտ օրերս կարող է կայացվել։ Բանն այն է, որ ամերիկյան կողմը դեռ վստահ չէ, թե Ռուսաստանը կհարձակվի Ուկրաինայի վրա, թե ոչ։