Ռուսաստանը երկու ընտրություն ունի՝ բանակցություններ կամ կոնֆլիկտ. ԱՄՆ պետքարտուղար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանը պետք է սկսի զորքերը հետ քաշելով Ուկրաինայի սահմաններից, եթե ցանկանում է աշխարհին համոզել, որ ագրեսիվ ծրագրեր չկան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։

Էնթոնի Բլինկենն ասել է, որ խոստացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հաջորդ շաբաթ ավելի մանրամասն և գրավոր ներկայացնել անվտանգության առաջարկները։

«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ կկարողանանք մանրամասնորեն և գրավոր կերպով կիսվել Ռուսաստանի հետ մեր մտահոգություններով և գաղափարներով: Եվ մենք պայմանավորվել ենք հետագա քննարկումներ անցկացնել»,- ասել է Բլինկենը Ժնևում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Բլինկենը նշել է նաև, որ եթե ՌԴ զորքը հատի Ուկրաինայի սահմանը, դա կորակվի ներխուժում և պատասխան կունենա։ Բացի այդ, պետքարտուղարի խոսքով, Ռուսաստանը երկու ընտրություն ունի՝ բանակցություններ կամ կոնֆլիկտ, և ԱՄՆ-ն պատրաստ է երկուսին էլ։