«Լավ գիտես, որ հեսա մի հատ չափալախ կտամ». ՔՊ-ականը մի դրվագ հիշեց ՀՅԴ-ականի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Մի ամբողջ խմբակցություն իմ ցանկացած ելույթի, ցանկացած ասածի, հրապարակման որպես պատասխան ներկայացնում է մի ֆեյսբուքյան գրառում, որը ես գրել եմ 18, թե 19 տարեկանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ քիչ առաջ իր ելույթում «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը հայտարարել էր, որ ՔՊ-ական այդ պատգամավորը ժամանակին Ալեն Սիմոնյանին անվանել էր մարմնավաճառ:

«Տիկին Խամոյան, «Հայր մերն» ասելով, մենք, օրինակ, ժամանակին զինծառայության մեջ էինք: Մարդիկ կային, որ «Հայր մերը» չասելով տարատեսակ գործողություններ էին անում, ընդհուպ բյուջեից գումար թալանում, միլոնատար ու միլիարդատեր դառնում, մարդկանց գնդակահարում, այդ թվում նաեւ այս ամբիոնում: ՈԵթե «Հայր մերն» իմանային եւ գոնե մեկ անգամ ասած լինեին, գուցե տարբեր մարդկանց սպանության հրամաններ տված չլինեին»,-ասաց նա:

Ալեքսանյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, ով նշել էր, որ լրատվամիջոցների դեմ տեռոր է իրականացվում. «Ես ուզում եմ զարգացնել այս թեման ու հիշեցնել մի հետաքրքիր դրված նոյեմբերի 9-ի գիշերվանից, երբ բնականաբար, պատահականության սկզբունքով «Ազատություն» ռադիոկայանի շենք ներխուժողների մեծ մասը դաշնակցական էր: Պատահական է դա եղել, բնականաբար, չի եղել ՀՅԴ գերագույն մարմնի որոշում «Ազատության» շենքը գրավելու: Սա վստահաբար պնդում ենք բոլորս:

Այնտեղ մի հետաքրքիր խոսակցություն է տեղի ունենում «Ազատության» աշխատակից Արտակ Համբարձումյանի եւ այժմ «Հայաստան» խմբակցության պտգամավորներից մեկի դաշնակցական օգնականի միջեւ: Արտակ Համբարձումյանն ասում է՝ էս ի՞նչ եք անում, մենք ախր մի կուրսից ենք, դու ինձ ճանաչում ես: Պատգամավորի օգնականը պատասխանում է. «Դե որ ինձ ճանաչում ես, լավ գիտես, որ հեսա մի հատ չափալախ կտամ»: Սա լրատվականների նկատմամբ տեռորի մասին»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է իր երեկվա հայտարարությանը, որտեղ նա լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմանավաճառներ, Ալեքսանյանն ասաց. «Այն ինչ ասել եմ վաղը, պատրաստ եմ կրկնել հիմա, կրկնել վաղը, կրկնել անվերջ, որովհետեւ այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել ՀՀ գլխավոր շտաբի պետին Երեւան տանկեր մտցնելուն քաջալերելու գործին, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքին, նրա անչափահաս երեխաների կյանքին ու անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելով, նրանց նկատմամբ ատելություն սերմանելով, էդ բոլոր լրատվականներն այո, վերբալ մարմնավաճառներ են:

Ասում են՝ լրագրողները նեղացել են: Հարգելի լրագրողներ, եթե դուք նման բանով չեք զբաղվել, իսկ ես վստահ եմ, որ շատ լրագրողներ չեն զբաղվել դրանով, բնականաբար, սա ձեզ չի վերաբերում: իսկ եթե զբաղվել եք, ապա ձեզ վերաբերվում է, կարող եք իմ նկատմամբ ներկայացնել դատական հայց»:

Պատգամավորը հիշեցրեց, որ իր նշած լրատվականները մարտին տարածում էին, թե իբր «Արցախի նախագահը եւ ՀՀ իշխանությունները սադրանք են նախապատրաստում Արցախի ՊԲ-ի» դեմ, կամ «Փաշինյանը փորձում է Թուրքիայից անվտանգության աշխատակիցներ բերել իր համար»: Ակնհայտ է, չէ՞, որ սա անում էին կամ գումարի, կամ իմ նշած բարտերային ուղեւորությունների դիմաց: Բնական է, որ այս մարդիկ վերբալ մարմնավաճառներ են: Ես ընդամենը ասել եմ՝ պատվերով ատելություն քարոզողը, պատվերով անչափահաս երեխաների նկատմամբ ատելություն քարոզողը վերբալ մարմնավաճառ է»,-ասաց Վահագն Ալեքսանյանը: