Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանում հաղթահարել երկրի առջև ծառացած մարտահրավերները և պետք է հրաժարական տա։ Այսպիսի հայտարարություն է արել ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը։
«Նա ի վիճակի չէ արձագանքել երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Այսօրվա իրական ելքը նրա հրաժարականն է: Իշխանության ամբողջական վերականգնումն ամենակարճ ճանապարհն է դեպի խաղաղություն և Ուկրաինայի ելքը ճգնաժամից»,- ասված է կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նրանք նշել են, որ Զելենսկիի ընկերները վերածվում են նոր օլիգարխների. նրանք յուրացնում են պետական միջոցները, կանխիկացնում են պետական տենդերները և գողանում նպատակային բյուջետային միջոցները, այդ թվում՝ CoViD-19 համաճարակի դեմ պայքարի համար նախատեսված միջոցները։
0Comments