Հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի մեր տարածքից․Հայելային հետքաշումն անիմաստ խոսակցություն է. Սեյրան Օհանյան

Մանրամասներ

ա

Հակառակորդը մխրճվել է մեր հատված, նա ինքը պետք է միակողմանի հետ քաշվի: ԱԺ-ում այսօր ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմին հայկական կողմի ուղարկած առարկությունների փաթեթին։

«Մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի»,- ասել է պատգամավորը։