Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ կա. Բայդենը հիշել է «կանաչ համազգեստով մարդուկներին»

Իրավիճակ

ա

Ուկրաինայի վրա Ռուսաստանի անուղղակի հարձակման վտանգ կա, կարծում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Որպես այդպիսի օրինակ նա բերել է «կանաչ համազգեստով մարդուկներին»։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը բացի բացահայտ ռազմական գործողություններից Ուկրաինայի դեմ ագրեսիա ցուցաբերելու տարբեր հնարավորություններ ունի։

«Ռուսաստանն ագրեսիայի նպատակով բաց ռազմական գործողություններից բացի այլ միջոցներ կիրառելու մեծ փորձ ունի՝ զինված խմբավորումների հարձակումներ, հարձակումներ այսպես կոչված գորշ գոտիներում և ռուս զինվորականների գործողություններ՝ առանց ռուսական համազգեստի»,-նշել է ԱՄՆ նախագահը։