Մանուկյանի հետ մեծ հաճույքով Նոր տարվա գիշեր ենք անցկացրել, մրսել ենք, լացել ենք․ Լուսինե Բադալյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

«Մենք միասին մեծ հաճույքով գնացել ենք Տիգրանակերտում Նոր տարվա գիշեր ենք անցկացրել, որովհտեև գտել ենք, որ դա է ճիշտը։ Մրսել ենք, լացել ենք ամբոջղ գիշեր մեր հայրենիքի ճակատագրի համար, արել ենք ամեն ինչ այդ մշակույթը տարածելու, մյուս ալիքների ամանորյա ծրագրերից տարբերվելու համար»,- այսօր Ազգային Ժողովում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Պատգամավորն իր ելույթում անդրադարձավ նաև իր տան պատուհանների տակ կազմակերպված ակցիային: Բադալյանը հիշեցրեց, որ ՀՅԴ երիտթևը, եթե ոչ Գեղամ Մանուկյանի ուղարկելով, ապա գոնե վերջինիս գիտությամբ, իր պատուհանների տակ թուրք է գոռացել՝ վիրավորելով երեխաներին:

«Գնում էին նաև իմ ծնողների պատուհանի տակ էին գոռում, ասում էին, որ ձեր դուստրը թուրք է։ Մինչդեռ իմ ծնողների պապերը եղել են դաշնակցական, ազգային հերոսներ. նրանք Լեռնահայաստան են ազատագրել։ Ու դուք հիմա տեռորի մասի՞ն եք խոսում, դա ուղղակի աբսուրդ է։ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի»,- ասել է Բադալյանը։