ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել է Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող կոնգրեսական Հենրի Կուելյարի տունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Տեխասում դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի տան եւ նախընտրական գրասենյակի խուզարկությունը կապված է Ադրբեջանի եւ մի քանի ամերիկացի գործարարների նկատմամբ լայնածավալ դաշնային հետաքննության հետ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Վաշինգտոնում դաշնային մեծ ժյուրին հետաքննում է այդ հարցը, բայց պարզ չէ` արդյոք Կուելյարը հետաքննության առարկա է հանդիսանում:
Այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկեցին Տեխասի Լարեդո քաղաքում գտնվող Կուելյարի տունը, նրա օգնականը հայտարարեց, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության հետ»: «Նա հավատարիմ է արդարադատության եւ օրենքի գերակայության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կուելյարը վերջին տարիներին Կոնգրեսում Ադրբեջանի խմբակցության համանախագահն էր եւ բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ: