Ռուբեն Վարդանյանը դարձել է «Արմնյուզի» փայատեր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրություններից անմիջապես հետո պասիվ ռեժիմի անցած «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, մեր տեղեկություններով, փետրվարից կվերսկսի աշխատանքը։ Հեռուստաընկերության կորիզը մնացել է, եւ եթերում նորից հեռուստադիտողը կտեսնի հայտնի դեմքերի։

Սակայն սեփականատիրոջ փոփոխություն է տեղի ունեցել՝ փայատեր է դարձել գործարար Ռուբեն Վարդանյանը, որը նաեւ քաղաքական ծրագրեր ունի Հայաստանում եւ հովանավորում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Սեփականատերերի կազմում փոփոխությունը, անշուշտ, որոշակիորեն կազդի նաեւ եթերի որակի ու բովանդակության վրա»: