«Եվրասիա» հետազոտական կենտրոնի կողմից այս ամիս անցկացված սոցհարցման արդյունքներով Թուրքիայում իշխող «Ժողովրդական դաշինք»-ը մոտ 5 տոկոսով զիջում է ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:
Թուրքիայի 26 նահանգի 1260 քաղաքացու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Իշխող դաշինքից բացի, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն էլ որպես նախագահի թեկնածու է զիջում ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին, Էքրեմ Իմամօղլուին և Մանսու Յավաշին:
Հարցին, թե ո՞ր դաշինքը կհաղթի, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, հարցվածների 35,6 տոկոսը պատասխանել է ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ը, իսկ 32,3 տոկոսը՝ իշխող «Ժողովրդական դաշինք»-ը:
Հարցին, թե կո՞ղմ եք արտահերթ ընտրություններին, հարցվածների 60,1 տոկոսը պատասխանել է այո, իսկ 27,3 տոկոսը՝ ոչ:
Հարցին, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում կրկին առաջադրվի կընտրե՞ք նրան, հարցվածների 55,1 տոկոսը պատասխանել է ոչ, իսկ 33,4 տոկոսը՝ այո:
Հարցին, եթե ընդդիմության թեկնածուն լինի Քեմալ Քըլըչդարօղլուն ու՞մ կընտրեք, հարցվածների 41,1 տոկոսը պատասխանել է Քըլըչդարօղլուին, 35,2 տոկոսը՝ Էրդողանին, Ես չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 12.8 տոկոսը, Ես չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Թայիփ Էրդողանի օգտին՝ 6.8 տոկոսը:
Հարցին, եթե ընդդիմության թեկնածուն լինի Էքրեմ Իմամօղլուն ու՞մ կընտրեք, հարցվածների 43 տոկոսը պատասխանել է Իմամօղլուին, 32,7 տոկոսը՝ Էրդողանին, Ես չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Էքրեմ Իմամօղլուի օգտին ասել է 16.1 տոկոսը, չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Թայիփ Էրդողանի օգտին՝ 6.1 տոկոսը:
Հարցին, եթե ընդդիմության թեկնածուն լինի Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը ու՞մ կընտրեք, հարցվածների 41,8 տոկոսը պատասխանել է Յավաշին, 32 տոկոսը՝ Էրդողանին, չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Մանսուր Յավաշի օգտին՝ 19.7, չեմ կողմնորոշվում, բայց ամենայն հավանականությամբ կքվեարկեի Թայիփ Էրդողանի օգտին. 3.4:
0Comments