Ինչ կարող է անել լոլիկի հյութը օրգանիզմի հետ․ Օգտակար և վնասակար կողմերը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Լոլիկի հյութը մեծահասակների և երեխաների ամենասիրելի բանջարեղենային ըմպելիքներից է։ Լոլիկի հյութը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար հանքային տարրեր՝ ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, յոդ, պղինձ, կալցիում, բոր, ֆտոր և նիկել: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ խմիչք, լոլիկի հյութն ունի ինչպես օգտակար հատկություններ, այնպես էլ անբարենպաստ ազդեցություն:

Օգտակար հատկություններ

Տոմատի հյութն օգտակար է ստամոքսի խոցով և գաստրիտով (ցածր թթվայնությամբ), տասներկումատնյա աղիքի խոցով և մարսողական համակարգի այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Այն խմելը հիվանդության սրման ժամանակաշրջաններում չարժե՝ դա կարող է վատթարացնել վիճակը։

Դիաբետով հիվանդների համար լոլիկի հյութի օգուտներն անգնահատելի են, սա թերևս այն քիչ հյութերից է, որը կարելի է խմել շաքարախտով հիվանդներին՝ առանց առողջությունը վտանգելու: Այն նաև ունի կարգավորող հատկություն և նորմալացնում է արյան շաքարի մակարդակը։

Լոլիկի հյութն ունի հակասկլերոտիկ ազդեցություն և բարենպաստ ազդեցություն է ունենում արյան բաղադրության վրա՝ հեռացնելով նրանից վնասակար խոլեստերինը՝ բարձրացնելով հեմոգլոբինի մակարդակը։ Այս ըմպելիքը թրոմբոզի հիանալի կանխարգելում է։ Այն նաև ազդում է ներակնային ճնշման վրա և նվազեցնում այն, ինչը հատկապես արժեքավոր է գլաուկոմայի դեպքում։

Տոմատի հյութի վնասակար կողմը

Լոլիկի հյութի հասցրած վնասը հարաբերական հասկացություն է, եթե այն ճիշտ օգտագործես, ապա դրանից միայն կարելի է օգուտ ակնկալել։ Չի կարելի լոլիկի հյութը խառնել օսլա և սպիտակուցներ պարունակող մթերքների հետ (հաց, միս, կարտոֆիլ, ձու, ձուկ, կաթնաշոռ), դա կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացման։

Աղբյուրը՝ Lurer24.com