Հեղուկ գազն էլ ավելի կթանկանա

Հեղուկ գազն էլ ավելի կթանկանա
Live24-ը ներկայացնում է

ա

Հեղուկ գազն էլ ավելի կթանկանա, քանի որ դրան նպաստող գործոնները պահպանվում են։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Նա պարզաբանեց, որ այն երկրներում, որտեղից ներկրվում է գազը, գները եւս ցանկացել են։ «Բացի այդ, Հայաստանում շուկան փոքր է եւ խիստ մենաշնորհացված։ Միաժամանակ, պատասխանատու գերատեսչությունն իրավիճակի օբյեկտիվ վերլուծության եւ իրական գործողությունների փոխարեն որպես մենաշնորհատերերի փաստաբան է հանդես գալիս»,- նշեց Ավետիսյանը։

«Գազպրոմ Արմենիա»-յի հայտի հաստատումը, ըստ նրա, կարող է գազալցակայաններում գազի գնի 8 տոկոս թանկացման հանգեցնել։ «Եթե որոշների համար գազի սակագինը չբարձրանա, ապա այդ բեռը կընկնի մյուս ոլորտների վրա, օրինակ՝ վերամշակող արդյունաբերության եւ ջերմոցային (25 տոկոս), ինչն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման կհանգեցնի։ Տաքսիները կարող են թանկանալ: Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, եթե ուղեվարձը չթանկանա, ապա կընկնի սպասարկման որակը»,- պարզաբանեց պատգամավորը։

Նա վստահություն հայտնեց, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը ներկայիս տեսքով Հայաստանի թրքացում եւ Ղարաբաղից հայերի արտաքսում է նշանակում, քանի որ ապաշրջափակման քողի տակ Թուրքիան այդ օրակարգն է առաջ տանում:

Նա հիշեցրեց, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը 265 մլն դոլար է կազմել, մինչդեռ Հայաստանից Թուրքիա արտահանման (հիմնականում ռեսուրսների) ծավալը 155 անգամ պակաս է այս ցուցանիշից։

«Ադրբեջանի ներմուծման եւ արտահանման (հիմնականում` գազի եւ նավթի) տարեկան դրական սալդոն 6 մլրդ դոլար է կազմում։ Սա անկախության 30 տարվա ընթացքում Հայաստանում կատարվող բոլոր ուղիղ ներդրումների ծավալն է։ Մենք չենք կարողանա մեր գումարները ներդնել ճանապարհային նախագծերի մեջ»,- հավելեց Ավետիսյանը։