Կապանն ու հարակից համայնքները հայտնվելու են չեզոք գոտո՞ւմ

Մանրամասներ

1

Այսօր կառավարության նիստից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթում խոսվում է այդ թվում նաև սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին։

Լրագրողների խոսքերով, տեսակետ կա, որ զորքերի հետքաշման արդյունքում Կապանն ու հարակից համայնքները հայտնվելու են չեզոք գոտում։ Արդյո՞ք նման ռիսկ, վտանգ կա։

Գրիգորյանը նշեց, որ նման որևէ վտանգ չկա․ «Սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում որևէ համայնք, կամ ՀՀ որևէ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։ Նման հարց չկա»։

Դիտարկմանը, որ շատ դեպքերում սահմանագիծն անցնում է հենց բնակավայրերի կողքով, այդ դեպքում ինչպե՞ս է լինելու զորքերի հետքաշումը, ԱԽ քարտուղարն ասաց, որ առաջարկությունները ներառում են նաև նման իրավիճակների համար լուծումներ․ «Այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, զորքերը կամ սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով»։