Փաշինյանի հոդվածը՝ Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում

Վարչապետը կիրակի կմեկնի Դավոս

«Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով հոդվածը:

Հոդվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությանը, որին մասնակցել են ոչ միայն հանրության բոլոր շերտերը, այլև աշխարհասփյուռ հայությունը: Փաշինյանը նշել է, որ հեղափոխության ընթացքում եղել են բռնութուններ, սակայն ոչ մի զոհ չի եղել:

Ստանալով ժողովրդի վստահությունը Հայաստանի իշխանությունը բարեփոխումների լայնածավալ օրակարգ է ներդրել։ Այդ օրակարգի առաջնահերթություններն են կոռուպցիայի դեմ պայքարը, մենաշնորհների բացառումը, բոլորի համար հավասար պայմանների ստեղծումը, աղքատության վերացումը, անկախ դատական համակարգի ստեղծումը։ Իսկ այս փոփոխություններից հետո ՀՀ իշխանությունները ձեռնամուխ են եղել բարեփոխել նաև տնտեսությունը: