Բրիտանական ռազմափոխադրական ինքնաթիռները երեք օրում ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա

Մանրամասներ

ա

Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում թվով ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա: ZZ171 հերթական ինքնաթիռը հունվարի 19-ի երեկոյան ժամանել է Կիեւի մերձակայքում գտնվող «Բորիսպոլ» օդակայան:

Բրիտանական ինքնաթիռներն Ուկրաինա թռիչքներն իրականացնում են Անգլիայի Բրայզ Նորթոն ռազմաօդային բազայից: Գործողությունը, որում գործի է դրվել բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերում առկա ծանր ռազմա-փոխադրական բոլոր ութ ինքնաթիռների առնվազն կեսը, սկսվել են հունվարի 17-ին: Յուրաքանչյուր C-17A Globemaster III-ը կարող է տեղափոխել մինչեւ 77,5 տոննա բեռ:

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Հունվարի 19-ի դրությամբ Լոնդոնն արդեն կարողացել է Ուկրաինային մատակարարել ավելի քան 1,7 հազար NLAW շարժական հակատանկային կառավարվող հրթիռ:

Բացի այդ, երկուշաբթի օրը՝ հունվարի 17-ին,  ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով Է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված Է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը: Նաեւ երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, ուկրաինական Ան-24-ը Կիեւ է ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: