Զելենսկին Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավոր մասնակցության հարցը

Մանրամասներ

ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Քննարկել ենք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և դրանում Ուկրաինայի հնարավոր մասնակցությունը: Բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում»,- գրել է նա:

Զելենսկին հայտնել է նաև, որ Ստոլտենբերգի հետ տեղեկատվություն են փոխանակել Եվրոպայում կայունության համար անհրաժեշտ դիվանագիտական ջանքերի վերաբերյալ: