Իրանը դադարեցնում է բնական գազի մատակարարումները Թուրքիա

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Իրանը մինչև ընթացիկ տարվա հունվարի վերջ կդադարեցնի բնական գազի մատակարարումները Թուրքիա, հունվարի 19-ին հայտնել է թուրքական Botas գազային օպերատորը, հայտնում է regnum.ru-ն:

Նշվում է, որ գազի մատակարարման դադարեցումը տեղի կունենա տեխնիկական պատճառներով։

Իրանի ազգային գազային ընկերությունը թուրքական կողմին ծանուցել է, որ ֆորսմաժորային տեխնիկական հանգամանքների պատճառով հունվարի 20-ից 10 օր գազամատակարարումը չի կարող իրականացվել։