Հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը. Պահանջ իշխանությանը

Մանրամասներ

ա

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է․ «Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։ 

Պահանջ իշխանությանը . հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։ 

Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։ 

Խնդրում եմ, որպես հանրային պահանջ միացեք, որ հասկանանք, թե անելիքներն ի՞նչ է»։