Սերժ Սարգսյանը չի մտափոխվել

Մանրամասներ

ա

Չի եղել որոշված ասուլիս, որը դարձել է հարցազրույց. եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր եւ լավագույն ձեւաչափն ընտրվել է հարցազրույցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի Սերժ Սարգսյանը նախապես հայտարարել էր, որ ասուլիս է տալու, հետո այն դարձել է հարցազրույց:

Շարմազանովը նաեւ նշել է. «Այսօր աչքովս ընկավ մի լուր, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։

Բնական եմ համարում այն, որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ եւ նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։

Բայց մի կարեւոր ճշգրտում։

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել ասուլիս հրավիրելու որոշում։

Սերժ Սարգսյանը չի մտափոխվել։

Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարեւոր խնդիրների եւ մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ:

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձեւերից ընտրել հարցազրույցի ձեւաչափը, ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը»: