Ալիևին զայրացրել է Ֆրանսիայի հայտարարությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ ցասման մեջ է ընկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարության կապակցությամբ, որում նա մեղադրել է «դիվանագիտական էթիկան խախտելու մեջ»։

Լը Դրիանը, պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, ասել է, որ Փարիզն անընդունելի է համարում Ադրբեջանի նախագահի արտահայտությունները՝ կապված Արցախ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի այցի հետ։

«Լը Դրիանը Ղարաբաղյան տարածաշրջան Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի անօրինական ուղեւորության հետ կապված Իլհամ Ալիեւի խոսքերը ձեւով եւ բովանդակությամբ անընդունելի է անվանել: Մեկ այլ պետության ղեկավարի հայտարարության վերաբերյալ ֆրանսիացի նախարարի անպատասխանատու եւ անընդունելի մեկնաբանությունը խախտում է դիվանագիտական ավանդույթները։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի՝ պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի արտաքին գործերի նախարարը դա չի հասկանում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան։