Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Պուտին-Զելենսկի բանակցությունների համար

Մանրամասներ

ա

Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկիի բանակցությունների համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Քալընն ասել է, որ Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին հրավիրել է Թուրքիայում հանդիպելու եւ տարաձայնություններն ու խնդիրները լուծելու համար։

Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ, որպեսզի նվազեցնի լարվածությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ասել է նա։

Քալընն ասել է նաեւ, որ Էրդողանը մտադիր է մոտակա ժամանակներս այցելել Ուկրաինա։