Կիևին անվտանգության ոլորտում մեծ օգնություն կտրամադրվի. Պենտագոն

Մանրամասներ

ա

ԱՄՆ-ն չի նախատեսում լրացուցիչ զորք ուղարկել Ուկրաինա, երկրում շարունակում են գտնվել ԱՄՆ Ազգային գվարդիայի անդամներ, որոնք ծառայում են որպես ռազմական հրահանգիչներ և խորհրդատուներ։ Այս մասին երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

«Ներկայում Ուկրաինա լրացուցիչ ռոտացիոն զորքեր ուղարկելու ծրագրեր չկան...», - ասել է Քիրբին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն կշարունակի ուղիներ փնտրել Ուկրաինային պաշտպանելու համար, ինչը ներառում է ավելի շատ ռազմական օգնության տրամադրում, ասել է Քիրբին։

«Մենք կշարունակենք ուղիներ փնտրել՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրեն, և դա ներառում է անվտանգության ոլորտում ավելի մեծ օգնություն»,- ասել է նա։

Քիրբիի խոսքով, ինչ վերաբերում է  ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակին, ապա ԱՄՆ-ն  Ռուսաստանի Դաշնության կողմից չի տեսնում իրավիճակի ապաէսկալացիայի ցանկություն: