Թուրքիան և Ադրբեջանը այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը

Մանրամասներ

ա

Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական «Սաբահ»-ը: BOTAŞ  և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։

Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։ Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։

Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։  Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։