ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մեկնում է Ուկրաինա

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կայցելի Կիև և Բեռլին: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ նշելով, որ պետքարտուղարությունը հաստատել է լրատվամիջոցներում տարածված այդ տեղեկությունը:

Ավելի վաղ N-tv հեռուստաալիքը հայտնել էր, որ հունվարի 20-ին Բեռլինում Բլինքենը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների առանցքային հարցը կլինի Ուկրաինայի շուրջ իրավիճակը: Նշվում է նաև, որ Բեռլինում Բլինքենը հանդես կգա ելույթով:

Կիևում Բլինքենը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: