Ասադի ռեժիմը չի դիմանա, եթե Մոսկվան հրաժարվի Սիրիայից. Էրդողան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հոտ հարցուպատասխանի ժամանակ խոսել է Սիրիայում տիրող իրավիճակից և կրկին ԱՄՆ-ին մեղադրել Սիրիայում ահաբեկիչներին օժանդակելու համար, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ի՞նչ է կատարվում մեր հարավային սահմաններին. ԱՄՆ ռազմաբազաները տեղակայված են հարևան երկրի զգալի հատվածում։ Կան նաև ռուսական բազաներ։ Միաժամանակ ամերիկացիներն ակտիվորեն աջակցում են ահաբեկիչներին։ Իհարկե, Անկարան չի կարող անտեսել այս բոլոր գործընթացները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանի խոսքով, ինքը Սիրիայի հարցը բարձրացրել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպման ժամանակ։

«Մեզ ասում են, որ ահաբեկիչներին աջակցություն չկա, և շուտով ուժերը դուրս կբերվեն Սիրիայից։ Սա, իհարկե, ճիշտ չէ։ Ռուսաստանը նույնպես ուժերը դուրս չի բերում Սիրիայից. Եթե Մոսկվան այսօր հրաժարվի Սիրիայի հարցում իր դիրքորոշումից, ապա Բաշար ալ Ասադի ռեժիմը չի դիմանա»,- ընդգծել է Էրդողանը։