Հարցրեցին, թե ով է նման բան ասել, Նազարյանը ցույց տվեց Խաչատուր Սուքիասյանին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Պետք չէ փորձել ապրել այնպես, կարծես պատերազմը չի եղել, չի կարելի ձևացնել կամ ապագան կառուցել այն մտքով, որ ոչինչ չի եղել՝ ոչինչ, որ տղերքը զոհվեցին, կարևորը, որ թուրքերը կգան Հայաստանում կբուժվեն։ Աժ ամբիոնի մոտ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Երբ դահլիճից հարցրեցին, թե ով է նման բան ասել, Նազարյանը ցույց տվեց Խաչատուր Սուքիասյանին, ով երեկ լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք էր հայտնել, որ թուրքերը կգան Գյումրիում կբուժվեն։

«Ես գիշերվա մեկին հարցազրույցը նայեցի ու ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»,-ասաց նա։

«Մենք մի նավի վրա ենք՝ ուզենք, թե չուզենք, իրար սիրենք, թե՝ ոչ։ Ես կոչ եմ անում, երբ քննադատություն է հնչում, դրան վիրավորանքով մի պատասխանեք, մի լարվեք։ Իրոք կառավարելը դժվար գործ է, ընդդիմության գործը հեշտ է, մեր հիմնական գործառույթը քննադատելն ու բացթողումները նշելն է, ինչը մենք շատ վատ ենք անում, քանի որ սիրում ենք այս երկիրն ու շատ հարցեր այստեղ չենք բարձրաձայնում, եթե բարձրաձայնենք, մեր պետության համար իսկապես շատ ամոթալի կլինի»,-ասաց նա։