«Նորմանդական քառյակը» հատուկ հանդիպում է պատրաստում

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

ա

«Նորմանդական քառյակի» քաղխորհրդականները կարող են կրկին հանդիպում ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է տեղեկացված աղբյուրը:

«Բոլոր կողմերն անցկացնում են ներկայացուցիչների («Նորմանդական քառյակh» քաղխորհրդականների) նոր հանդիպման նախապատրաստում: Խոսք Է գնում հունվարի վերջի-փետրվարի սկզբի մասին»,-գործակալությանն ասել Է զրուցակիցը: Հանդիպման անցկացման վայրը դեռ չի հաստատվել:

«Օրակարգում հակամարտության կարգավորման գոյություն ունեցող քաղաքական մեխանիզմների իմպլիմենտացիայի պայմանների քննարկումն Է: Նոր կամ այլընտրանքային մեխանիզմներն այլեւս չեն քննարկվում»,-ասել Է աղբյուրը:

Անցած շաբաթ հանդիպման նախապատրաստման մասին հաղորդել Էին մի շարք ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:

«Նորմանդական քառյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար: 2015-2016 թվականներին կողմերը համաձայնության Էին եկել սահմանազատման գծի եւ սպառազինությունները հետ քաշելու շուրջ, հանդիպում պատրաստել Մինսկում, ինչը հանգեցրել Է Մինսկի համաձայնագրերի ստորագրման: