Ալեն Սիմոնյանը կնո՞ջն էլ է տարել ԱՄՆ․ ԱԺ փոխնախագահի պարզաբանումը

Մանրամասներ

ա

Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ալեն Սիմոնյանն ԱՄՆ է տարել նաև կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից։ Նա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք տեղեկությունները ճիշտ են, թե՝ ոչ։ Նա նաև ցանկացավ իմանալ, թե որքան գումար է պետական բյուջեից ծախսվել այդ այցի համար։

Հակոբ Արշակյանն ասաց, որ բոլոր ծախսերը թափանցիկ են, այդ թվում՝ գործուղումների։ Նա նաև ասաց, որ պատգամավորը կարող է աշխատակազմից վերցնել ծախսերի բացվածքները, որևէ գաղտնի գործուղում չկա, կա պատվիրակության կազմը, ֆինանսավորման ձևը, ամեն ինչը թափանցիկ է։

Նա պնդեց, որ հանրությունը ևս կարող է ամբողջական տեղեկություն ստանալ, պետք չէ ապակողմնորոշել հանրությանը։

Պատգամավորն ԱԺ փոխնախագահի պատասխանը ծիծաղելի անվանեց՝ հայտարարելով, որ ինքն օրինակ տեղեկություններ է պահանջել այն մասին, թե որքան գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի համար վերանորոգվող կառավարական առանձնատան համար, սակայն իրեն նման ինֆորմացիա չեն տրամադրել։